ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի– Sputnik. «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնը կիրակի մեկնարկեց Երևանում ծիրանի օրհնության ավանդական արարողությամբ, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։
Ծիրանի օրհնության կարգը նշանավորում է երկրայինի և հոգևորի միջև կապը։ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս Մալյանը նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն ավանդաբար համագործակցում են Արարատյան Հայրապետական Թեմի հետ։
«Հայկական եկեղեցում չի եղել ծիրանի օրհնության ծիսակարգ։ Դրա ստեղծման առիթ է դարձել կինոփառատոնը։ Հիանալի է, որ օրհնության համար որպես Հայաստանի խորհրդանիշ ընտրվել է հենց ծիրանը», – ասաց Մալյանը։
Արարողությունից հետո բոլոր ներկաներին բաժանվեցին օրհնված ծիրաններ և աղոթքի տեքստով թերթիկներ։
Ողջ արարողությունն ընթանում էր Վարդավառի (Քրիստոսի Պայծառակերպություն) ակտիվ տոնակատարության ֆոնին, որը Հայկական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Ավանդության համաձայն` երբ Փրկիչը երեք աշակերտների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում էր Թաբոր լեռը, նրանց երևացին Մովսես և Եղիա մարգարեները: Խոսելով նրանց հետ` Քրիստոսն այլակերպվեց, իսկ Նրա հանդերձները ձյունից ճերմակ դարձան:
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։
Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:
«Ոսկե ծիրան» փառատոնը Երևանում մեկնարկեց ծիրանի օրհնությամբ
© Sputnik / Асатур ЕсаянцОсвящение абрикосов
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Հայկական եկեղեցում չի եղել ծիրանի օրհնության ծիսակարգ, և դրա ստեղծման առիթ է դարձել կինոփառատոնը, ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս Մալյանը։