ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի– Sputnik. Ուրբաթ Երևանում մեկնարկել է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը։
Կոնֆերանսին, որը կտևի չորս օր, մասնակցում են արտերկրից, այդ թվում` ԱՊՀ պետություններից ժամանած փորձագետներ, ՅՈւՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչներ, հայկական և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի անդամները։
Ողջույնի խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կոնֆերանսը կանցնի արդյունավետ բոլոր ներկաների համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՊՀ գործկոմին նիստի կազմակերպման գործում ակտիվ մասնակցության համար։
ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին նվիրված կոնֆերանսին քննարկվում է ՅՈւՆԵՍԿՕ–ի կոնվենցիաներին միացած երկրների մշակութային քաղաքականության ոլորտի փորձը։ Բացի այդ, կոնֆերանսի շրջա¬նակ¬ում կկայա¬նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա¬կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա¬կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը։
Կոնֆերանսի վերջում կընդունվի հռչակագիր, որը համահունչ է ՅՈւՆԵՍԿՕ–ի կոնֆերանսի հայեցակարգերին և սկզբունքներին։ Տեղի կունենա նաև «Հայաստան–ՅՈւՆԵՍԿՕ. մշակույթ» գրքի շնորհանդեսը։
Կոնֆերանսի մասնակիցները կշրջեն Երևանում, կծանոթանան հայկական մշակութային արժեքների և տեսարժան վայրերին, կայցելեն Հայաստանի պատմության թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Միջազգային փորձագետները Երևանում քննարկում են մշակույթի ոլորտի միտումները
© SputnikЕреван
© Sputnik
Բաժանորդագրվել
ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ քննարկվում է ՅՈւՆԵՍԿՕ–ի կոնվենցիաներին միացած երկրների մշակութային քաղաքականության ոլորտի փորձը, նախատեսված են նաև լիագումար նիստեր։