ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Titan Arum–ը (Amorphophallus titanum) կամ «դիածաղիկը», որը մոլորակի ամենամեծ ծաղիկներից է, ծաղկել է բելգիական Գենտի համալսարանի ջերմոցում, հաղորդում է ՌԻԱ նովոստին` հղում անելով RTL հեռուստառադիոընկերությանը։
Բույսը նման վանող անուն է ստացել իր գարշահոտության պատճառով, որը համեմատում են դիակի և փտած ձկան հոտերի հետ։
Ծաղկած ծաղկի բարձրությունը կազմում է 1,9 մետր, իսկ քաշը` շուրջ 18 կգ։ Titan Arum–ը, որով խորհուրդ են տալիս «հիանալ» միայն թաշկինակի առկայությամբ, ունի մեծ դեղին վարսանդ, որի բարձրությունը կարող է հասնել 0,5–3 մետրի և որը երիզապատում է ծիրանագույն ծաղկապսակը։
Հսկա բույսի կշիռը, որը ծաղկում է ընդամենը 72 ժամ և 5-10 տարին մեկ անդամ, կարող է հասնել 100 կգ–ի։ Չնայած նրան, որ նա զզվելի հոտ ունի, ոմանք պնդում են, որ «դիածաղիկը» իբր հզորագույն սեքսուալ էներգիայի կրող է։
Titan Arum–ը հայտնաբերվել է 1878թ.–ին ինդոնեզիական Սումատրա կղզում, որի բնակիչները նրան տվել են այդքան տհաճ անուն։ Այն կարողացել են արհեստականորեն աճեցնել աշխարհի ընդամենը մի քանի բուսաբանական այգիներում։
Բելգիայում ծաղկել է հսկա «դիածաղիկը»
13:32 10.07.2015 (Թարմացված է: 13:45 10.07.2015)
© Lisa Tewksburyтрупный цветок Titan Arum Amorphophallus titanum
Բաժանորդագրվել
Titan Arum հսկա բույսը ծաղկում է ընդամենը 5-10 տարին մեկ անգամ` 72 ժամ։ Բույսը նման վանող անուն է ստացել իր գարշահոտության պատճառով, որը համեմատում են դիակի և փտած ձկան հոտերի հետ