ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Պողոս աբեղա Վարդանյանը հոգևոր սպասավորության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Վարազդատ սարկավագ Քոչարյանը, ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հովվությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր սպասավորներ է նշանակել Ռուսաստանի թեմում և Կալկաթայի ճեմարանում
11:24 10.07.2015 (Թարմացված է: 11:32 10.07.2015)
Բաժանորդագրվել
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում ծառայության է կոչվել Վարազդատ սարկավագ Քոչարյանը։