ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի–Sputnik. Բոլիվիայում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հինգշաբթի «խոնարհաբար ներողություն է» խնդրել Ամերիկայի գաղութացման ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կատարած հանցագործությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով La Razon բոլիվիական պորտալին, որը մեջբերում է պոնտիֆիկոսի խոսքերը։
«Մարդիկ կարող են նշել, որ երբ Պապը խոսում է գաղութացման մասին, ապա նա մոռանում է եկեղեցու կատարած որոշ գործողությունները, սակայն ցավով նշում եմ, որ Աստծու անունից գործել են բազմաթիվ և լուրջ մեղքեր Ամերիկայի բնիկ ժողովուրդների դեմ», – հայտարարել է պոնտիֆիկոսը Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում ելույթի ժամանակ։
Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, ինչպես նաև Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական միությունը, ճանաչել են այդ հանցագործությունները։ «Ուզում եմ պարզ արտահայտվել, ինչպես դա արել է սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը. խոնարհաբար ներղություն եմ խնդրում ոչ միայն սեփական եկեղեցու կողմից հասցված վիրավորանքների, այլ նաև Ամերիկայի, այսպես կոչված, նվաճման ժամանակ բնիկների դեմ կատարված հանցագործությունների համար», – պոնտիֆիկոսի խոսքերը մեջբերում է Բոլիվիայի La Razon պորտալը։
Ֆրանցիսկոսն անդրադարձել է նաև աշխարհում ներկա տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտությանը։ «Մենք ցանկանում ենք փոփոխություն, իսկական փոփոխություն, ողջ մոդելի փոփոխություն, այս մոդելն արդեն չի դիմանում փորձություններին, մոդելին չեն դիմանում գյուղացիները, աշխատավորները, միությունները, ժողովուրդները, ինչպես նաև երկիրը, մեր Մայր Երկիրը, ինչպես ասում էր Սուրբ Ֆրանցիսկոսը», – նշել է պոնտիֆիկոսը։
Նրա խոսքով` երբ մարդիկ սկսում են երկրպագել կապիտալի կուտակումը, մարդկային ագահությունը առաջին պլան է դուրս գալիս և որոշում ողջ սոցիալ–տնտեսական համակարգի զարգացումը։
Հռոմի Պապը Բոլիվիայում ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու մեղքերի համար
11:17 10.07.2015 (Թարմացված է: 11:30 10.07.2015)
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Պոնտիֆիկոսը հիշեցրել է, որ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, ինչպես նաև Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական միությունը, ճանաչել են Ամերիկայի գաղութացման ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից կատարված հանցագործությունները։