ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Անցած շաբաթ անհետացած ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը հաստատել է, որ գործարարը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կոմսոմոլսկայա պրավդային։
«Անվանի ռուս գործարար, ներկայում ֆերմեր Գերման Ստերլիգովն անսպասելիորեն, առանց պատճառները բացատրելու, տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ… ղարաբաղյան հնագույն Շուշի քաղաք, որտեղ տեղավորվել է իր ողջ ընտանիքով»,– ուրբաթ հաղորդվում է թերթի կայքում։
Ինչպես հաղորդել է թերթին տված հարցազրույցում Ալյոնա Ստերլիգովան, ամուսինը տեղափոխվելու մասին որոշում է ընդունել, երբ նրանք գտնվել են Բելառուսում։
Գործարարի կինը բացատրել է նոր բնակության վայրի ընտրությունը նրանով, որ «Ղարաբաղը դեռ պահպանել է իր բարոյական հիմքերը»։
«Այստեղ բոլորը ռուսերեն են խոսում։ Իսկ որքան բարի է այստեղ ժողովուրդը։ Բոլորը փորձում են ամեն ինչում օգնել։ Ասում են` մենք վերջերս պատերազմ ենք տեսել, գիտենք, թե ինչ է զրկանքը, և ձեզ կարիքի մեջ չենք թողնի»,– բացատրել է նա։
ԶԼՄ. Գործարար Ստերլիգովի կինը հաստատել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը
10:37 10.07.2015 (Թարմացված է: 10:38 10.07.2015)
© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցГенеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Անվանի ռուս գործարար, ներկայում ֆերմեր Գերման Ստերլիգովը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին Բելառուսում գտնվելու ժամանակ