00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. ԲՐԻԿՍ–ԵՏՄ–ՇՀԿ փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա

© Official site of the President of RAпрезидент Армении Серж Саргсян на совместном саммите БРИКС, ЕАЭС и ШОС
президент Армении Серж Саргсян на совместном саммите БРИКС, ЕАЭС и ШОС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների, հայտարարել է ՀՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9– Sputnik. ԲՐԻԿՍ-ԵՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հինգշաբթի ելույթ ունենալով Ուֆայում ԲՐԻԿՍ–ի, ԵՏՄ–ի և ՇՀԿ–ի համատեղ գագաթնաժողովում:

Նախագահի խոսքով` այս գաղափարի արդյունավետ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ:

«Մենք համոզված ենք, որ անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների»,– նախագահի խոսքերը մեջբերել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նշել է, որ այսպիսի մասշտաբային խնդրի իրագործումը, բնականաբար, հնարավոր է միայն միջազգային իրավունքի գերակայության, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի, խաղի ընդհանուր համաձայնեցված կանոնների պահպանման, այդ կանոնների ուղղակի կամ անուղղակի խախտումների, ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների, ներառյալ` շրջափակման ու այլ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության հիման վրա:

«Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով։ Հենց այս մոտեցումն է ընկած մեր մտադրության հիմքում՝ համակարգել փոխգործակցությունը Շանհայան համագործակցության կազմակերպության հետ, որի դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը Հայաստանը ներկայացրել է դեռևս 2012թ. մայիսին»,– ասել է Սարգսյանը։

Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ համաժողովի կազմկաերպման և ջերմ ընդունելության համար` Հայաստանի նախագահը նշել է, որ այդտեղ ներկայացված երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանությունը, հնարավորություններն ու ներուժը հզոր նախադրյալ են ստեղծում միջազգային և տարածաշրջանային անվտանգության առավել արդիական խնդիրներին լուծումներ որոնելու համար:

«Ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի»,– պարզաբանել է նա։

«Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը»,– նշել է նա:

«Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»,– ընդգծել է նա:

Միաժամանակ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»,– ընդգծել է նա:

Սարգսյանը նշել է նաև, որ ներկայացված կառույցների հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ահաբեկչության, թմրանյութերի սպառնալիքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորում:

«Մենք ելնում ենք ջանքերի համախմբման անհրաժեշտությունից՝ ի շահ հակամարտությունների կանխարգելման, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ միջոցներով դրանց կարգավորման և բոլոր հակամարտող կողմերի շահերը հաշվի առնելով, ինչպես նաև հանդես ենք գալիս վերը նշված մարտահրավերների դեմ պայքարի հավաքական արդյունավետ մեխանիզմների մշակման օգտին»,– ասել է նախագահը:

«Մենք ընդհանուր հետաքրքրվածություն ունենք բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության և փոխըմբռնման ամրապնդման հարցում: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար»,– ամփոփել է Հայաստանի նախագահը:

Լրահոս
0