ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուսով է ստանալ ՄԱԿ–ի դիտորդ կազմակերպության կարգավիճակ մինչև տարեվերջ, հայտնել է ԵՏՄ ինտեգրացիոն հիմնական ուղղությունների ու մակրոէկոնոմիկայի հարցերի նախարար Տատյանա Վալովայան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) նստաշրջանի ընթացքում Վալովայան պատմել է 2015 թվականի հունվարի 1-ին հիմնված ԵՏՄ–ի և դրա նպատակների զարգացման մասին։ Իր ելույթի արդյունքների համաձայն` նա տեղեկացրել է լրագրողներին, որ ինտեգրացիոն միության անդամները աշխատանքներ են տանում ՄԱԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալու բանաձևի վերաբերյալ։
Երբ կարող է բանաձևը դրվել Գլխավոր վեհաժողովի քննարկմանը և ընդունվել հարցին ի պատասխան` նա ասել է. «Մենք, իհարկե, կցանկանայինք, որ այն տեղի ունենար այս տարի»։
«Դիտորդի կարգավիճակն, իհարկե, մեզ անհրաժեշտ է։ Սակայն դրա բացակայությունը մերկա պահին մեզ բոլորովին չի խանգարում։ Մենք ընդամենը սկսել ենք գործել հունվարի 1-ից։ Մինչ այդ գործում էր ԵվրԱզԷս-ը, որն ուներ նման կարգավիճակ և մենք այժմ շարունակում ենք այն օգտագործել», – ասել է նա։ Նախկինում ԵվրԱզԷս–ի վերաբերյալ գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևում ողջունում էին նրա հիմքի վրա ԵՏՄ–ի ստեղծումը։
ՄԱԿ–ի դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս պաշտոնապես մասնակցել բոլոր միջոցառումներին, որոնք անցկացնում է Միացյալ ազգերի կազմակերպությունը և միջազգային կազմակերպության մասնագիտացված ինստիտուտները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում իրականացնել որոշ համատեղ ծրագրեր։ Այդ թվում նա հայտնել է արդեն իսկ առևտրի և զարգացման (UNCTAD) վերաբերյալ ՄԱԿ–ի համաժողովի և ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (UNDP) կարգավորված համագործակցության մասին։
ԵՏՄ–ն հուսով է ստանալ ՄԱԿ–ի դիտորդի կարգավիճակ մինչև տարեվերջ
11:52 09.07.2015 (Թարմացված է: 11:55 09.07.2015)
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս պաշտոնապես մասնակցել բոլոր միջոցառումներին, որոնք անցկացնում է Միացյալ ազգերի կազմակերպությունը և միջազգային կազմակերպության մասնագիտացված ինստիտուտները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում իրականացնել համատեղ ծրագրեր։