ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանս կանցկացվի Երևանում 2015 թ. հուլիսի 11-13-ը, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից։
Կոնֆերանսի շրջա¬նակ¬ում կկայա¬նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա¬կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա¬կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը։
Կանցկացվեն նաև «Մշա¬կութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշա¬կու¬թա¬յին ժա¬ռանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:
Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախա¬րար¬ներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատար¬մա¬գր¬ված դիվանագիտական առաքե¬լությունների և միջազգային կազմակերպությունների ղեկա¬վարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացու¬ցիչ¬ներ, ոլորտի փորձագետներ։
Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս կանցկացվի Երևանում
© Sputnik / Ю. Поляков
/ Բաժանորդագրվել
Կոնֆերանսի շրջանակում կանցկացվեն թեմատիկ սեմինարներ և կլոր սեղաններ