ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հուլիսի 12-ին` Վարդավառի տոնի առթիվ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա գեղեցիկ հանդի¬սու¬թյուն, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։
Տուն-թանգարանի բակում հանդիսականներին սպասում է լարախաղացի ելույթը` իր ավանդական արվեստով, ստվերների թատրոնի ներկայացում, Վարդավառի տոնի ներկայացում` ժողովրդական երգ, պար, խաղ, ջրոցի:
Կկազմակերպվի «Աշտարակի եկեղեցիները» խորագրով ցուցահանդես` նվիրված Ներսես Աշտարակեցու ծննդյան 245-ամյակին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այս տարի այն նշվում է հուլիսի 12-ին։ Վարդավառը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
«Վարդավառ» բառն ունի տարբեր նշանակություններ: Մի տարբերակի համաձայն՝ «Վարդավառ» (կամ «Վարդամատն») տոնի անվանումն իր արմատներով ելնում է «վարդ» բառից և նշանակում է «վարդեր շաղ տալ»:
Նախաքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո, ինչպես նաև նրանց միջև ծագած սիրո հետ: Նվիրելով վարդեր և շաղ տալով վարդաջուր՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ Հայոց երկրում, իսկ Վահագն աստվածը, մշտապես պայքարելով Չարիքի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
Վարդավառի տոնը կնշվի Պ. Պռոշյանի Աշտարակի տուն-թանգարանում
11:14 09.07.2015 (Թարմացված է: 13:18 09.07.2015)
© Sputnik / Р. Мангасарян
/ Բաժանորդագրվել
Վարդավառի տոնին կկազմակերպվի «Աշտարակի եկեղեցիները» խորագրով ցուցահանդես։