00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարապետյան. Հայաստանը և Վրաստանը գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունեն սովորելու

© АРКАМинистр сельского хозяйства РА Серго Карапетян
Министр сельского хозяйства РА Серго Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այցի շրջանակում Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանը և Վրաստանը գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունեն սովորելու, ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր վրացի գործընկեր Օթար Դանելիայի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան աշխատանքային այցով հուլիսի 6–ին ժամանել է Հայաստան։

Այցի շրջանակում Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ` փորձի փոխանակման նպատակով:

Ըստ հաղորդագրության` երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ, շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի և մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետևել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական հոսքագծի աշխատանքին, ինչպես նաև եղել են ընկերության լաբորատորիայում:

Ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի հավաստմամբ՝ ընկերությունն ունի տարածաշրջանում ամենամեծ լաբորատորիաներից մեկը, որը հագեցած է գերժամանակակից, թանկարժեք սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ապրանքի բարձր որակը:

Այնուհետև երկու հարևան երկրների նախարարներն ուղևորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:

Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու և կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ ոչ միայն ներքին շուկայի, այլ նաև արտահանման համար։

Ինչպես նշեց նախարար Սերգո Կարապետյանը, վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:

«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,- Կարապետյանի խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բարձր մակարդակով, նշելով, որ դա իր առաջին այցն է Հայաստան։

«Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», — նշել է նախարար Դանելիան:

Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:

Երեքշաբթի Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում։ Նրանք այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:

Լրահոս
0