ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Հունաստանի կառավարությանը երեքշաբթի բարդ բանակցություններ են սպասվում Բրյուսելում, և Հունաստանի ընտրողների որոշումը` մերժել վարկատուների հետ գործարքը, չեն թեթևացնի դրանք, կարծում են Հունաստանում ՌԻԱ Նովոստիի հարցված փորձագետները։
Պետության ղեկավարների ու եվրագոտու 19 երկրների կառավարությունների հրատապ հանդիպումը և Եվրախմբի նիստը (եվրագոտու երկրների նախարարների խորհրդի) երեքշաբթի կանցնեն Բրյուսելում։ Հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի ժամանակ Հունաստանի ընտրողների գրեթե երկու երրորդը քվեարկել է ԵՄ–ի վարկատուների` ծախսերի կրճատման դիմաց արտաքին ֆինանսավորման տրամադրման պայմանավորվածությունների դեմ։ Հունական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները, սակայն դրանց ելքն անորոշ է։ Հունաստանում փակված են բանկերը, տնտեսությունը լուրջ կորուստներ ունի, եվրագոտուց դուրս գալու վտանգ է նկատվում։
Խնդիրը քաղաքական դաշտ է անցել
Սալոնիկի Մակեդոնիայի համալսարանի պրոֆեսոր տնտեսագետ Զոյա Դմիտրիադին քաղաքակիրթ քննարկումների հույս ունի։ «Ես կարծում եմ, որ Հունաստանի հարցն իր էությամբ այլևս տնտեսական բնույթի չէ, այն քաղաքական է։ Այսպիսով, հնարավոր է, որ այն կքննարկվի դեմոկրատական կերպով, խորհրդարանական արտահայտություններով, գործընկեր երկրների միջև», – ասել է նա։
Պիրեայի համալսարանի ադյունկտ–պրոֆեսոր, տնտեսագետ Պլատոն Տինիոսը կարծում է, որ երկու երկրները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն։ «Կառավարությունը ստացել է այն, ինչ խնդրում է` պարզ աջակցում (քվեարկողների)։ Սակայն դրան կից մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ երկիրն աղետից փրկելու համար», – կարծում է նա։ «Առաջիկա օրերը լուրջ փորձություն կլինեն պետական հասունությունն ապացուցելու համար. հունական կողմը պետք է հասկանա, որ նա խոսում է ողջ հույն ժողովրդի անունից, իսկ բոլոր եվրոպացիները պետք է հասկանան, որ ԵՄ–ն ամբողջական պահպանելը նրանց պատասխանատվության տակ է», – ասել է Տինիոսը։
Ցիպրասի բարդ ընտրությունը
Տնտեսագետ և քաղաքագետ Դիմիտրիս Կացիկասը` ELIAMEР փորձագիտական հիմնադրամում ճգնաժամային կենտրոնի ղեկավարը, կարծում է, որ անկախ ընտրողների ցուցաբերած աջակցությունից, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վիճակը բանակցություններին չի ամրապնդվի։
«Նրա դիրքորոշումը չի ամրապնդվի։ Կառավարության խնդիրը լեգիտիմիզացումը և ժողովրդի կողմից նոր մանդատի ստացումը չէր, քանի որ այսպես, թե այնպես կառավարությունը երիտասարդ էր։ Սակայն տնտեսությունն ավելի վատ վիճակում է. բանկերը փակվել են, տրանզակցիաներ չեն իրականացվում, կապիտալի շարժման սահմանափակումներ կան», – պարզաբանել է Կացիկասը։ «Անկախ եկրի ներսում տարած հաղթանակից, ես համոզված չեմ, որ նա (Ցիպրասը) կարող է ձեռք բերված հաջողությունը տեղափոխել երկրի սահմաններից դուրս և հասնել լավագույն համաձայնության։ Կարծում եմ, որ դա բավականին բարդ գործընթաց է», – ավելացրել է նա։
ELIAMEP ուսումնասիրող, Անգլիայում Լաֆբորո համալսարանի դասախոս Յորգոս Ձոգոպուլոսը կարծում է, որ բանակցությունների արդյունքը կախված է Հունաստանի դիրքորոշումից։ «Ես կարծում եմ, որ Եվրոպայի կողմից դիրքորոշումն անփոփոխ է. Հունաստանը չի կարող մնալ եվրագոտում, եթե չի ուզում պահպանել օրենքները։ Մնալ եվրագոտում կամ չմնալ Հունաստանի խնդիրն է, այլ ոչ թե եվրագոտու», – կարծում է փորձագետը։ «Դեռևս կարելի է փոխհամաձայնություն հաստատել, սակայն հիմնականում այդ հարցը կախված է Հունաստանից, բացառապես, կարելի է ասել, Ալեքսիս Ցիպրասից։ Նա է որոշում, նա պետք է ընդունի այդ բարդ որոշումը», – ավելացրել է Ձոգոպուլոսը։
Փորձագետներ. ԵՄ–ում Աթենքին սպասում են բավականին բարդ բանակցություններ
Բաժանորդագրվել
Պետության ղեկավարներն ու եվրագոտու 19 երկրի 19 կառավարությունները երեքշաբթի կհավաքվեն Բրյուսելում Հունաստանի հետ կապված չնախատեսված հանդիպման շրջանակում