ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-7-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հաղորդում է ԱԻՆ պաշտոական կայքը:
Մասնավորապես, Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում՝ թիվ 138 դպրոցի մոտակայքում, այրվել է 800 քմ, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ 1 հա, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ 4000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի մոտ՝ 1200 քմ, «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում՝ 5000 քմ, Շերամի փողոցի թիվ 53 շենքի մոտ՝ 1000 քմ, Դեմիրճյան փողոցի թիվ 40/1 հասցեի մոտակայքում՝ 30 քմ, Հովսեփ Էմինի փողոցում՝ 1 հա և 50 քմ, Սարի թաղի 5-րդ փողոցում՝ 700 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտ՝ 200 քմ, Ծարավ Աղբյուրի փողոցում՝ 4000 քմ, Վերին Չարբախի 4-րդ փողոցում՝ 800 քմ, Սևակի փողոցի թիվ 5 հասցեի մոտ՝ 500 քմ, Մառի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում՝ 20 քմ, Շահումյանի գերեզմանատան մոտակայքում` 500 քմ, Գալշոյան փողոցի թիվ 38/1 շենքի մոտ՝ 30 քմ, Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ՝ 200 քմ, Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում գտնվող էլ. ենթակայանի մոտ՝ 80 քմ, Մազմանյան փողոցում՝ 100 քմ, Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի տակ՝ 800 քմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում՝ 2 հա, Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք:
Երևանում այրվել են խոտածածկ տարածքներ
© Sputnik / Андрей Александров / Անցնել մեդիապահոցГомельская область - зона отчуждения Чернобыльской АЭС
© Sputnik / Андрей Александров
/ Բաժանորդագրվել
Երևանում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել երեկ և այսօր։