ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Հազարավոր մոսկվացիներ և հյուրեր նախորդ կիրակի մասնակցել են Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի Մուզեոն զբոսայգում կազմակերպված մեծ և շքեղ հանդիսությանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը։
Ըստ միության հաղորդագրության` հատուկ չվերթով Երևանից Մոսկվա էր տեղափոխվել մի քանի տոննա ծիրան, որով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին։
Զբոսայգու ամենաաշխույժ հարթակներից մեկը նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսված հարթակն էր։ Առաջնությունների հաղթողներին պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջև ջերմ և եղբայրական հարաբերությոնները», – նշել է Աբրահամյանը հանդիսության ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
«Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս», – բացման արարողության ժամանակ նշել է Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի և տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը
Նա հույս է հայտնել, որ միջոցառման բոլոր այցելուները, և հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշը՝ ծիրանը, այլև հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման և բարեկամության մթնոլորտին։
Մոսկվայում կայացավ Ծիրանի տոնը
© Sputnik / Всеволод Тарасевич
/ Բաժանորդագրվել
Ծիրանի տոնը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի Մուզեոն զբոսայգում։