00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. Վիտամին С-ն կօգնի կանխել ինֆարկտը և սրտի հետ կապված խնդիրները

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցПлод мандаринового дерева
Плод мандаринового дерева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն ուտելը կամ պարզապես վիտամին С ընդունելը 20 տոկոսով նվազեցնում է ինֆարկտից, կաթվածից և սրտի ու անոթների հետ խնդիրներից վաղաժամ մահվան վտանգը, պարզել են դանիացի բժիշկները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7-Sputnik. Շատ բուսակերների և մրգի ու բանջարեղենի սիրահարների մոտ սրտի և անոթների առողջության պատճառը վիտամին C-ն է, որն առկա է մեծ քանակությամբ պտուղներում և բույսերում, ինչը թույլ է տալիս օգտագործել այն որպես միջոց` սրտանոթային համակարգի պաշտպանության համար։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարում են սրտաբանները American Journal of Clinical Nutrition–ում հրապարակված հոդվածում։

«Մենք գիտենք, որ մրգերը և բանջարեղենն օգտակար են մեր առողջության համար, և մեր հետազոտությունը ցույց է տվել, թե ինչու է դա այդպես։ Մեծ քանակությամբ բուսական սնունդ ուտելը բնական կերպով բարձրացնում է արյան մեջ վիտամին C–ի խտությունը։ Իհարկե, նման արդյունքի կարելի է հասնել` օգտագործելով սովորական հաբերով վիտամիններ, սակայն մրգերը և բանջերեղենն ավելի համեղ են, և նրանք ընտելացնում են մեզ առողջ կենսակերպ պահպանելուն»,– հայտարարել է Բյորգե Նորդեստգաարդը Կոպնեհագենի (Դանիա) համալսարանից։

Նորդեստգաարդը և նրա գործընկերները պարզել են, որ վիտամին C–ն սրտի և անոթների առողջության երկարացման միջոց է` հետևելով ավելի քան 100 հազար դանիացիների կյանքին և դիետային ու համեմատելով ինֆարկտից և սրտի ու անոթների այլ հիվանդություններից նրանց մահվան հաճախականության տվյալները նրա հետ, թե ինչպես է կառուցված ԴՆԹ–ն։

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, ավելի շատ մրգեր և բանջարեղեն օգտագործող մարդիկ մոտավորապես 15 տոկոսով ավելի քիչ են տառապել սրտանոթային համակարգի խնդիրներից և 20 տոկոսով ավելի քիչ են մահացել, քան հետազոտությանը մասնակցած այլ դանիացիները։

Ինչպես ցույց է տվել հետագա վերլուծությունը, դրա պատճառներից մեկն այն է եղել, որ վիտամին C–ն խթանում է շարակցական հյուսվածքի աճը, որը պահպանում է սրտի և մարմնի այլ օրգանների կայուն աշխատանքը։ Բացի այդ, այն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է ԴՆԹ–ն և սրտի ու անոթների բջիջներում սպիտակուցները վնասվելուց և ոչ կոռեկտ աշխատանքից։

Ինչպես նշում է Նորդեստգաարդը, լիովին հնարավոր է, որ մրգերում և բանջարեղենում առկա են նաև այլ միացություններ, որոնք դրական են ազդում սրտանոթային համակարգի առողջության վրա։ Հիմա նրա խումբն աշխատում է նման օգտակար նյութեր որոնելու ուղղությամբ։

Լրահոս
0