00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ էր.

Բաժանորդագրվել
Պողոսյանի պնդմամբ` «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ոգեշնչման մի այնպիսի ալիք բարձրացրեց, որ ամբողջ հասարակությունը, այդ թվում՝ պետական համակարգի աշխատողները, Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկանները, շնորհակալ էին դրա համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն անկախ Հայաստանի պատմության մեջ գրանցեց նոր երևույթ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Նախաձեռնությունը ոգեշնչման մի այնպիսի ալիք բարձրացրեց, որ ամբողջ հասարակությունը, այդ թվում՝ պետական համակարգի աշխատողները, Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկանները, շնորհակալ էին դրա համար», – նշել է Պողոսյանը։

«Հերթական անգամ գրանցվեց քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորված շարժման հաջողությունը, այն առումով, որ «դուռ և պատուհան» բացվեց, և իշխանությունները ստիպված էին լսել և արձագանքել շարժման պահանջին», – ասել է Պողոսյանը։

Խոսելով նախաձեռնության թերությունների մասին` պատգամավորը նշել է, որ խնդիրը շարժման հաջորդ փուլ անցնել չկարողանալն էր, որն էլ հանգեցրեց պառակտման։

Теван Погосян и Геворг Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ստատուս քվո /06.07.15/
«Մինչև հունիսի 28-ը շարժումը մի բռունցք էր: Գրանցելով առաջին փուլի հաջողությունը՝ նախաձեռնողները պետք է մտածեին երկրորդ փուլ անցնելու մասին, այն է՝ նախաձեռնության ճիշտ փիլիսոփայությանը, համակարգի բուժման խնդիրներին, որտեղ էլ հենց տեղի է ունենում թալանը: Ցավոք, փոխարենն ունեցանք բացված բռունցք՝ առանձին մատերով», – նշել է Պողոսյանը։

Խոսելով ՀԷՑ–ում կազմակերպվող աուդիտի մասին` պատգամավորը նշել է, որ «եթե ամեն ինչ ստուգեն ինչպես հարկն է և բացահայտեն բոլոր չարաշահումները, ապա այնքան գումար կարելի է վերադարձնել համակարգին, որ անգամ սակագինը իջեցնելու հարց առաջանա»։

«Համակարգից շատերի հետ խոսելուց հետո մալուխային համակարգը, որի վրա մեծ կորուստներն են դուրս գրում, չի համապատասխանում իրականությանը, գծագրերում կան ուռճացված թվեր», – նշել է Պողոսյանը։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0