ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ։
«Հայաստանի խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում», – նշել է Սահակյանը։
Սահակյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում:
Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
ԱԺ խոսնակ. Հայաստանը կարևորում է Թուրքմենստանի հետ փոխգործակցության զարգացումը
© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
© Photo : official site of the Parliament of RA
Բաժանորդագրվել
Սահակյանը կարևորել է երկու երկրների փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում: