00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսիմ Սարգսյան. Պայքարը շարունակվելու է թե փողոցային, թե իրավական հարթության վրա.

© Sputnik / StringerЧлен координационного совета движения "Нет грабежу" Максим Саркисян
Член координационного совета движения Нет грабежу Максим Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղրամյան պողոտայից դուրս գալն ամենևին չի նշանակում պայքարից դուրս գալ: Պարզապես փողոցային պայքարը գնում էր դեպի փակուղի, և պայքարը շարունակելու ենք այլ դաշտում:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik Բաղրամյան պողոտայից դուրս գալն  ամենևին չի նշանակում պայքարից դուրս գալ: Պարզապես փողոցային պայքարը գնում էր դեպի փակուղի, և պայքարը շարունակելու ենք այլ դաշտում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆիա Հովսեփյանը՝ հստակեցնելով, որ պայքարը շարունակվելու է հիմնականում իրավական դաշտում:

Նախաձեռնությունը նաև պահանջելու է պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ի դեպքերի մեղավորներին: Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ նախաձեռնությունն իշխանության հետ բանակցելու որևէ հարց ունի, այն միայն պահանջ ունի: «Ի՞նչ բանակցել, մենք ցույց տվեցինք այլընտրանքը, այն է՝ ժողովուրդ դուրս է գալու փողոց և պայքարելու է իր իրավունքների համար: Մեր այլընտրանքը սա է, թող գտնեն իրենց այլընտրանքը՝ կամ թալանին վերջ տան, կամ ինչ ճանապարհ ուզում են թող գտնեն»,-ասել է բանախոսը:

Համակարգող խմբի անդամը ոչ միայն չի բացառում փողոցային հետագա պայքարը, այլև ընդգծում է, որ եթե պահանջներից որեւէ մեկը չկատարվի, ապա կրկին դուրս են գալու փողոց: «Երեք պահանջ է դրված, որ պահանջն էլ չկատարվի, դուրս ենք գալու փողոց:  Մենք չենք պահանջելու աուդիտի արդյունքները. երկու տարվա աուդիտի արդյունքներով պարզ է, որ ՀԷՑ ը գնացել է դեպի սնանկացում: Ինչի՞ համար են անում աուդիտ»,-հարցադրում է արել նա: Շարժման ակտիվիստը վստահ է, որ աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը պարզապես ժամանակի շահում էր, որպեսզի շարժումը մարեր:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ պայքարը շարունակվում է, և Բաղրամյան պողոտան բացելով՝ ոչինչ չի ավարտվում:  «Բնականաբար, փողոցային պայքարը շարունակվում է, կա նաև ճանապարհային քարտեզ, կլինեն հայտարարություններ: Պայքարը շարունակվելու է թե փողոցային, թե իրավական հարթության վրա»,-ասել է նա:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությունը որևէ ակնկալիք չունի աուդիտի արդյունքներից: Նրա վստահեցմամբ՝ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մասնագետների հետ, որոնք պնդել են, որ այդ աուդիտը «լեգիտիմացնելու է այդ ապօրինի որոշումը»:

Ի՞նչն էր պատճառը, որ վերջին օրերին Բաղրամյան պողոտան այլևս մարդաշատ չէր: Այս դիտարկմանն ի պատասխան Մաքսիմ Սարգսյանը նշում է՝ կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Նաև որոշ մարդիկ մտածեցին,որ իրենց խնդիրն արդեն  լուծված է, այսինքն՝ այդ գումարն իրենց գրպանից դուրս չի գալու»,-ասել է նախաձեռնության անդամը:

Հուլիսի 6–ին Հայաստանի ոստիկանները բացեցին Բաղրամյան  պողոտայի երթևեկությունը` առանց ուժ կիրառելու։Պողոտայի երթևեկելի հատվածն այս պահին բաց է, սակայն փողոցի երկու կողմի մայթերին կանգնած են ցուցարարներ և հատուկ ջոկատայիններ։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0