ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկուշաբթի մտադիր է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բլումբերգ գործակալությանը։
«Ցիպրասն ու Պուտինը հեռախոսազրույց կունենան Եվրախմբի հանդիպման ընդմիջման ժամանակ», – գործակալությունը մեջբերում է Հունաստանի կառավարության աղբյուրի խոսքերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ–ի նախագահի մամուլի քարտուղար` Դմիտրի Պեսկովը` Ռուսաստանը Հունաստանից ֆինանսական օգնության վերաբերյալ որևէ խնդրանք չի ստացել։
Եվրախմբի աշխատող խումբը, որը հանդիպումներ է կազմակերպում անմիջականորեն հենց եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների միության համար (Եվրախումբ), նախատեսում է երկուշաբի հավաքվել Հունաստանում հանրաքվեի արդյունքները քննարկելու համար։
Հունաստանի միջոցները չեն բավարարում կատարել ներքին և արտաքին պարտավորվածությունները, իսկ ԵՄ–ի գործընկերները պահանջում են նոր բարեփոխումներ վարկերի փոխարեն։ Հունաստանում կիրակնoրյա հանրաքվեի ժամանակ քվեարկողների 61 տոկոսը դեմ են քվեարկել եվրոպական վարկատուների պահանջներին, շուրջ 39 տոկոսը համաձայնել են այդ պահանջներին։
Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ հանրաքվեն ժողովրդավարության հաղթանակի նշան է դարձել, իր հերթին Եվրախմբի ղեկավար` Յերդուն Դեյսելբլումը անվանել է հանրաքվեի արդյունքները երկրի ապագայի համար «շատ տխուր և ոչ հուսադրող»։
Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 մլրդ դոլարի պարտքի հարցը կարգավորելու ուղղությամբ, որը ստեղծվել է հունական բյուջեն 2010 և 2012 թվականներին դեֆոլտից փրկելուց հետո։ Վարկատուների կանխատեսումներն, այն մասին, որ խիստ տնտեսումը Հունաստանին հնարավորություն կընձեռի պարտքերը մարելու` չեն արդարացվել։
ԶԼՄ. Ցիպրասը մտադիր է երկուշաբթի հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
17:11 06.07.2015 (Թարմացված է: 17:17 06.07.2015)
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Ալեքսիս Ցիպրասը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենան Եվրախմբի հանդիպման ընդմիջման ժամանակ, որը նախատեսում է Հունաստանում անցկացվել հանրաքվեի արդյունքները քննարկելու համար