00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը Երևանի ցույցի ժամանակ 46 մարդ է ձերբակալել

© Sputnik / Асатур ЕсаянцПолицейские расчистили проспект Баграмяна
Полицейские расчистили проспект Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղրամյան պողոտայի բացման օպերացիայի ժամանակ ձերբակալված վեց անչափահասներն անհապաղ ազատ են արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի– Sputnik. Ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան պողոտայի բացման օպերացիայի ընթացքում ձերբակալել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի 46 մասնակցի, Spurnik-Արմենիա գործակալությանը տեղեկացրեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Ձերբակալվածներից վեցն անչափահասներ էին, ովքեր անհապաղ ազատ արձակվեցին», – հայտարարեց Մալխասյանը։ Նրա խոսքով` մնացած ձերբակալվածներն ազատ կարձակվեն առաջիկայում։

Բաղրամյան պողոտայի տրանսպորտային երթևեկությունն ամբողջովին վերականգնվել է։ Մի քանի ժամ առաջ ոստիկանները պողոտայի երթևեկելի մասից հեռացրեցին որպես բարիկադ ծառայող աղբամանները։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0