ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ հաղորդագրության` այս տարվա հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:՛
«Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա։
Այս տարի Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
© Sputnik / Алина Старостина
/ Բաժանորդագրվել
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել
Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: