00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը տվյալներ կհաղորդի Բաղրամյան պողոտայում ձերբակալվածների թվի մասին

© Sputnik / Асатур ЕсаянцПолицейские расчистили проспект Баграмяна
Полицейские расчистили проспект Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը շուտով կհրապարակի տվյալներ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների մասին։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 6–Sputnik. Ոստիկանությունն ավելի ուշ կհրապարակի տվյալներ այն անձանց թվի մասին, որոնք ձերբակալվել են Երևանի Բաղրամյան պողոտան մաքրելու ժամանակ, Sputnik-Արմենիա գործակալությանը հաղորդեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատող Արմեն Մալխասյանը։

Մի քանի որպես առաջ Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը հաղորդեց, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողության ժամանակ ձերբակալված ակտիվիստները շուտով ազատ կարձակվեն։

Ներկա պահին Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասն ամբողջությամբ ազատ է որպես բարիկադներ ծառայած աղբամաններից, տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։

Ոստիկանական հատուկ տեխնիկան և իրավապահ մարմինների աշխատողների մեծ մասն արդեն լքել է Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական շարասյունը պահպանում է մայթերի երկայնքով շրջափակումը, որպեսզի մարդիկ չմտնեն երթևեկելի մաս։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0