00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը հեռացրեց Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք ծառայում էին որպես բարիկադ

© Sputnik / Асатур ЕсаянцПолицейские расчистили проспект Баграмяна
Полицейские расчистили проспект Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ոստիկանությունը հեռացրեց Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք ծառայում էին որպես բարիկադ ցուցարարների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ոստիկաններն ու «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բեռնատարների միջոցով հեռացրեցին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք ծառայում էին որպես բարիկադ։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին մինչև ժամը 12։30–ը բացել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում իրավապահ մարկինները հայտարարում են, որ դա կանեն իրենց վերապահված լիազորությունների միջոցով։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 22–ից փակել են Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի և մի շարք դեսպանատների շենքերը։ Որպես բարիկադներ ցուցարարներն օգտագործում են աղբամանները։

«ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ոստիկանությունից ընդգծեցին, որ նշված գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:

Շաբաթ օրը ակցիայի համակարգող խմբի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները մինչև երկուշաբթի ժամը 21։00–ն, ապա նրանք կսկսեն «Քայլ առաջ» նոր ակցիան։ Սանասարյանը, մասնավորապես, սպառնացել է, որ ցուցարարներն  ամեն օր մեկ քայլ առաջ կտանեն որպես բարիկադ ծառայող աղբամանները:

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ –0–

Լրահոս
0