00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը կոչ է անում հեռացնել աղբամանները Բաղրամյան պողոտայից

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСитуация в Армении
Ситуация в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղբամանները, որոնցով փակված է Բաղրամյան պողոտան, պետք է վերադարձնել տեղը և պայքարը տեղափոխել քաղաքակիրթ հարթակ, կարծում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում Երևանի կենտրոնում անժամկետ ակցիա անցկացնող ցուցարարներին` հավաքել աղբամանները, որոնցով փակված է Բաղրամյան պողոտան:

«Մենք առաջարկում ենք աղբամանները տեղը վերադարձնել, անհրաժեշտ է լուծել աղբահանության հարցը: Հիմա ամառ է, և այդ խնդիրները շատ հրատապ են դառնում»,- ասել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ ներկա պահին ակցիայի անցկացման վայրից հեռացվել են հատուկ տեխնիկան և իրավապահ ուժերի ուժեղացված ջոկատները, այսպիսով` Բաղրամյան պողոտան փակ է մնում միայն աղբամաններով, որոնք նախկինում տեղադրել էին ցուցարարները:

Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը կարող էր վերականգնել երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ իր տնօրինության տակ ունեցած միջոցներն օգտագործելով, «սակայն մենք հանդուրժողականություն ենք հանդես բերում, քանի որ դեմ ենք ավելորդ լարվածության սրմանը»:

«Ներկա պահին մենք չենք պատրաստվում ձեր նկատմամբ որևէ հատուկ տեխնիկա կիառել: Մենք ողջունում ենք այն, ինչ անում են ցուցարարները, նրանք դա անում են մեր ընտանիքների, մեզ բոլորիս համար, այդ թվում՝ ինձ համար: Սակայն հիմա նրանք պետք է տեղափոխվեն օրինական դաշտ և շարունակեն պայքարը քաղաքակիրթ մեթոդներով»,- ասել է Օսիպյանը:

Ակցիայի մասնակիցները, որոնց շարքում ոստիկանության ներկայացուցիչների հետ զրույցին մասնակցել է ակտիվիստ Տիգրան Հակոբյանն Իսպանիայից, նշել են, որ ոստիկանության դիրքորոշումն իրենց պարզ է, և պետք է քննարկել իրավիճակն ակցիայի այլ մասնակիցների հետ:

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր, որը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0