ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի–Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ չորս մարդ է ձերբակալվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակելու գործին առնչակից լինելու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ձերբակալվածներից երկուսը Կապանի բնակիչներ Գարեն Աթանջյանն ու Հենրիխ Ավագյանն են, մյուս երկուսը Գորիսից են` Վիտալի Մինասյանն ու Արա Բուդաղյանը։
«Լեքսուս LX 570» ավտոմեքենայի վրա կրակելու միջադեպը, որտեղ գտնվել են մարզպետ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնականը, տեղի է ունեցել մայիսի 30–ին Կապան–Գորիս ավտոճանապարհի 30–րդ կմ–ի վրա։ Հարուցվել է քրեական գործ հրազենի կիրառմամբ մահափորձ կատարելու փաստով։
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով:
Մամուլի հաղորդագրության համաձայն` իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ:
Հրապարակվել են Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելու գործով ձերբակալվածների անունները
© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցОглашение приговора по делу о похищении сына Е.Касперского
© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելու գործին առնչակից լինելու կասկածանքով ձերբակալվածները Կապանի և Գորիսի բնակիչներ են։