00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակտիվիստները չեն ընդունելու սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը

© PAN Photo / Անցնել մեդիապահոցАкция протеста в Ереване
Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ո′չ թալանին» շարժման մասնակիցները հայտարարում են, որ վստահության բացակայության պայմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու միջոցի

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի– Sputnik.  Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ շարժումը մտադիր չէ ընդունել սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը։

«Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ անհայտ է, թե թանկացվելիք 6.93 դրամը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, սակայն ակնարկել է արտաբյուջետային աղբյուրների մասին։ Հիշեցնում ենք, որ շարժումը սկզբունքորեն դեմ է սակագնի բարձրացմանը, հետևաբար չի ընդունելու սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը», – նշվում է Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի մասնակիցների հայտարարության մեջ, որի տեքստը Sptunik-Արմենիա գործակալությանն է տրամադրել «Ո′չ թալանին» շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։

«Սերժ Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ հարկավոր է աուդիտ անցկացնել՝ կանխավ համոզմունք արտահայտելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Այս պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում։ Նաև հայտարարում է, որ այդ աուդիտորական կազմակերպությունը պետք է ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ որոշվի», – նշվում է հայտարարության մեջ։

Շարժումը պատասխանում է, որ վստահության բացակայության պայմաններում աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի։

«Հիշեցնում ենք, որ շարժման պահանջներն են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը, պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ «ժողովրդի բողոքը ընթանում է ինքնակառավարմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավական նորմերին և ժողովրդավարական ոգուն համապատասխան։ Եվ բնականոն է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից։ Հետևաբար՝ խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը»։

«Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջները չեն բավարարվել առ այսօր, հետևաբար՝ պայքարը շարունակվում է», – նշվում է հայտարարության մեջ։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր, որը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։

Լրահոս
0