00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Հայաստանի իշխանություններն ընդունում են ժողովրդի բողոքը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЗаседание совета Парламентской ассамблеи ОДКБ
Заседание совета Парламентской ассамблеи ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտի անցկացման որոշմամբ նախագահ Սարգսյանը լուծել է բողոքի ակցիաների հետ կապված խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները հասկանում են ժողովրդի արդար բողոքը և մեծ հանդուրժողականություն են դրսևորում, ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Sputnik-Արմենիա գործակալության հարցին։

«Հայաստանի իշխանությունները հանդուրժող են, համբերատար են, խաղաղության կողմնակիցներ են, լսում են մեր քաղաքացիների բողոքի ձայնը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում կատարվածի մեջ։ Մենք հասկանում ենք ժողովրդի արդար բողոքը։ Այո, կան հասարակական կարգի պահպանման հետ կապված խնդիրներ, բայց քանի դեռ չկան բռնության կոչեր, իսկ ես վստահ եմ, որ չի էլ լինի, ամեն բան նորմալ կլինի»,– ասաց Շարմազանովը` մեկնաբանելով Երևանում Բաղրամյանի կենտրոնական պողոտայի արգելափակման փաստը։

Շարմազանովը կարծում է, որ Հայաստանի նախագահը լուծել է բողոքի ակցիաների հետ կապված այդ խնդիրը։

«Խնդիրն ավելի խորն է, քան այդ յոթ դրամը։ Աուդիտը երկար ճանապարհի սկիզբ է։ Երկրի նախագահը որոշել է անցկացնել բաց և մանրամասն աուդիտ, ինչպես նաև հնարավորություն է տվել ակտիվիստներին մասնակցել աուդիտի ընթացքին»,– ասաց Շարմազանովը։

Նա ողջունում է այն փաստը, որ երիտասարդությունը հանդես է եկել «Մենք ենք մեր երկրի տերը» կարգախոսով։

«Միայն այդպես կարող է լինել ազատ երկրում։ Սերժ Սարգսյանը նրանց ընդառաջ քայլ է կատարել և հնարավորություն է տվել քաղաքացիական ակտիվիստներին իրականում դառնալ իրենց երկրի տերը»,– ասաց Շարմազանովը։

Նրա կարծիքով, սոցիալական բողոքների առաջին փուլը հաջողությամբ է պսակվել` քաղաքացիական բողոքները հանգեցրել են նրան, որ իշխանություններն ավելի սթափ և ավելի արագ գնահատեն իրավիճակը։

«Ամենակարևորը, որ ոչ ոք չի վճարի իր գրպանից այդ յոթ դրամը, Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այդ գումարները չեն սուբսիդավորվի բյուջետային միջոցներից։ Մենք ժամանակ ունենք աշխատելու մինչև աուդիտի ավարտը։ Պետությունը և հասարակությունը տվյալ դեպքում նույն կողմում են»,– ասաց Շարմազանովը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։


Լրահոս
0