ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3–Sputnik. Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պատրաստ է բոլոր պատգամավորների անունից նամակ ուղարկել Ռուսաստանի կառավարություն` արտասահմանում ռուս զբոսաշրջիկներին պաշտպանելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու առաջարկով, ինչպես նաև խորհուրդ տալ նրանց չմեկնել բարձր ահաբեկչական սպառնալիքով երկրներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի լիվերալ–դեմոկրատական կուսկցությունը (ՌԼԴԿ) Պետդումա է ներկայացրել որոշման նախագիծ, որում խորհրդարանի ստորին պալատի անունից առաջարկում է դիմել ՌԴ կառավարությանը` արտասահմանում ռուս զբոսաշրջիկներին պաշտպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու առաջարկով, ինչպես նաև խորհուրդ տալ նրանց չմեկնել բարձր ահաբեկչական սպառնալիքով երկրներ։ Պատգամավորներն առաջարկել են քննարկել այդ որոշումը ուրբաթ գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստում։
«Հայտարարության տեքստը դեռ մի քիչ մեղմ է։ Եկեք միասին աշխատենք, և ես պատրաստ եմ Պետական դումայի բոլոր պատգամավորների անունից նամակ ստորագրել` հասցեագրված կառավարությանը, մտքերով, որոնք շարադրված են ձեր նախագծում։ Հեղինակը կլինեք դուք, կստորագրեմ ես»,– ՌԼԴԿ խմբակցությանն առաջարկել է Նարիշկինը։
Պատգամավորներն աջակցել են այդ առաջարկին։
ՌԼԴԿ նախագծում մտահոգություն է հայտնվում Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Միջերկական ծովի երկրներում ահաբեկչական հարձակումների հետ կապված։ Հատկապես տագնապալի է ահաբեկչական սպառնալիքի ավելացումը ռուս զբոսաշրջիկների կյանքի նկատմամբ` իշխանությունների կողմից հակազդեցության արդյունավետ միջոցների բացակայության պայմաններում, նշվում է փաստաթղթում։
Նարիշկինը կխնդրի ՌԴ զբոսաշրջիկներին արտասահմանում պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն աջակցել է ՌԼԴԿ որոշման նախագծին, որով առաջարկվում է դիմել ՌԴ կառավարությանը` արտասահմանում ռուս զբոսաշրջիկներին պաշտպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու առաջարկով։