00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոքերի և մաշկի քաղցկեղի իմունաթերապիայի նոր տարբերակ է ներդրվում Բրիտանիայում

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցПосольство Великобритании в Москве
Посольство Великобритании в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիվոլումաբ սարքի կիրառումը ճեղքում են անվանում ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Ըստ 2013 թվականին հրապարակած կլինիկական փորձարկումների` նիվոլումաբը կանգնեցնում է թոքերի և մաշկի քաղցկեղի զարգացումը, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3-Sputnik Նիվոլումաբ սարքի կիրառումը ճեղքում են անվանում ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Ըստ 2013 թվականին հրապարակած կլինիկական փորձարկումների` նիվոլումաբը կանգնեցնում է թոքերի և մաշկի քաղցկեղի զարգացումը, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Դիմադրողական համակարգը մեր օրգանիզմում ներկառուցված պաշտպան է, որն ազատվում է ամեն օտարածին երևույթներից։ Միաժամանակ, օրգանիզմն ունի արգելափակման և զսպման մեխանիզմները, որոնք թույլ են տալիս խուսափել սեփական առողջ հյուսվածքների ախտահարումից (աուտոիմունային հիվանդությունների դեպքում, օրինակ ցրված սկլերոզի դեպքում, այդ մեխանիզմները խափանումներ ունեն)։

Բայց քաղցկեղի բջիջները վնասված մատերիա են, որը հաճախ պահպանում է ելքային հյուսվածքի գործառույթները և կարող է քողարկվել նորմալի տեսքով` մոլորության մեջ գցելով օրգանիզմի պաշտպանիչ համակարգերը։

Նիվոլումաբը վերականգնում է օրգանիզմի նորմալ իմունային արձագանքը։

Կենսակայունության գործակից

Ուռուցքային հիվանդությունների իմունաթերապիայի ոլորտի ուսումնասիրություններն արդեն վաղուց են շարունակվում, բայց լուրերի գլխագրերում հայտնվել են բոլորովին վերջերս` Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության նիստում բրիտանացի բժիշկների խմբի զեկույցից հետո։

Կլինիկական փորձերից մեկում, երբ հիվանդները նիվոլումաբին զուգընթաց ընդունում էին օգտագործման համար թույլատրված իպիլիմումաբ, հիվանդների 58 տոկոսի մոտ մելանոման արդեն մեկ տարի անց դադարել է տարածվել։

Մեկ այլ կլինիկական փորձարկման ժամանակ կենսակայունության գործակիցը թոքերի քաղցկեղով հիվանդների շրջանում ավելի քան կրկնապատկվել է։ 

Մեծ Բրիտանիայում հայտարարվել է, որ այսուհետ այդ թերապիան թույլատրված է մաշկի և թոքերի քաղցկեղի բուժման համար։

«Վերջին մի քանի տարիներին Մեծ Բրիտանիայում ավելացել է մելանոմայի առաջացման դեպքերի թիվը»,– ասում է Melanoma UK կազմակերպության ղեկավար Ջիլ Նաթադը։

«Մենք ողջունում ենք նիվոլումաբի օգտագործման թույլտվության մասին որոշումը, քանի որ դա մեծացնում է հիվանդների թերապիայի ընտրության հնարավորությունը և կարող է երկարացնել կյանքի տևողությունը»,– ասում է նա։

ԱՄՆ–ում նիվոլումաբի օգտագործումը հավանության է արժանացել 2014 թվականի դեկտեմբերին։ —0-

Լրահոս
0