ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2. –Sputnik. Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Պոլսի Ազգային կենտոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն` «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհված պարգևը` «Մովսես Խորենացի» շքանշանը:
«Ավելի քան 35 տարի ղեկավարելով Ազգային կենտրոնական վարժարանը` Դուք Ձեր նշանակալի ավանդն եք բերել հայապահպանության կարևորագույն գործին», — նշել է գերատեսչության ղեկավարը:
Նախարար Հակոբյանը բարձր է գնահատել Սիլվա Գույումջյանի գործունեությունը` 130-ամյա Ազգային կենտրոնական վարժարանի ավանդույթների պահպանման և զարգացման գործում:
«Ազգային վարժարանն են ավարտել անվանի հայ մտավորականներ Արշակ Չոպանյանը, Հրաչյա Աճառյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին և այլք: Ազգապահպան այս պատվաբեր գործի իսկական շարունակողն այսօր տիկին Սիլվա Գույումջյանն է: Այսօր վարժարանն ունի 222 սան: Բոլոր տարիների շրջանավարտներն էլ հայերենի և Հայոց պատմության մասին լիարժեք գիտելիքներով ավարտում են կրթօջախը, և նրանց 90 տոկոսն ընդունվում են տարբեր բուհեր», — նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար` Սիլվա Գույումջյանը նշեց, որ միայն իր նախորդներից ժառանգած մեծ գործի շնորհիվ է, որ այսօր ինքը ստանում է այս շքանշանը: «Սա միայն իմ պարգևը չէ, սա վարժարանի ողջ ուսուցչական կազմի շքանշանն է»:
ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին է հանձնել ՀՀ նախագահի շնորհված պարգևը
11:46 03.07.2015 (Թարմացված է: 11:47 03.07.2015)
© SputnikЕреван
© Sputnik
Բաժանորդագրվել
Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Պոլսի Ազգային կենտոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն` «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին: