ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն առայժմ չի ծրագրում Բարաք Օբամայի և ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպում։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը։
«Առայժմ այդ հարցով ոչինչ չենք ծրագրել, մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչ կասի ժամանակը»,– ասել է Նուլանդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում` պատասխանելով այն հարցին, ծրագրում են նրանք, արդյո՞ք, Պուտինի և Օբամայիօ հանդիպում։
Մարտին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կարող է ելույթ ունենալ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ–ի ԱԽ նիստում և 70–րդ Գերագույն ասամբլեայում։ Պետդեպի մեկնաբանությունում նշվել է, որ Սպիտակ տունը կդիտարկի ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման հավանականությունը, եթե ռուս առաջնորդի այցը ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի հոբելյանական նիստին սեպտեմբերին չկայանա։
«Նրանք (Պուտինը և Օբաման` խմբ.) բավականին հաճախ հեռախոսով զրուցում են։ Կարծում եմ` երկու կողմից, երբ մենք նայում ենք, թե ինչ անենք բացերը լրացնելու համար, ապա հարց է առաջանում` թե ինչպես անցկացնել բանակցություններ և կապեր»,– նշել է պետքարտուղարի օգնականը։
Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպում առայժմ չի ծրագրվում
© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցЦеремония встречи В. Путиным участников саммита "Группы двадцати"
© Фотохост-агентство
/ Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն առայժմ չի ծրագրում Բարաք Օբամայի և ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպում։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը։