00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱՆ–ի խորհուրդները շոգին դիմակայելու վերաբերյալ

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սննդակարգին և կենսաձևին Հայաստանի ԱՆ–ն հատկապես կարևոր է համարում խիստ հետևել ամռանը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. — Sputnik. Ամառային եղանակը, անկասկած, բարերար ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա, բայց միաժամանակ, կարող է առաջացնել առողջական զանազան խնդիրներ, հատկապես, երբ միջին ջերմաստիճանը գերազանցում է այն ցուցանիշը, որին մարդու օրգանիզմն ի վիճակի է դիմանալու։

Հայաստանի պայմաններում` Արարատյան դաշտավայրում, ամենաշոգ ժամանակահատվածը հուլիսի 3-րդ տասնօրյակն է և օգոստոսի առաջին տասնօրյակը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար, ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից։

Նախարարությունը խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները։ Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում։

«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա այն պետք է լինի թարմ, ոչ ժամկետանց, պետք չէ գնել սննդամթերքն արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում։ Օգտագործելուց առաջ միրգը և բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել դրանք և մյուս սննդամթերքը սառնարանում»,-ասված է նախարարության խորհուրդներում։

Երկրի առողջապահական գերատեսչությունը չափազանց կարևորում է նաև հիգինեայի կանոնների պահպանումը` «ձեռքերը պետք է լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո«։

Նախարարությունը հորդորում է առանձին ուշադրություն դարձնել երեխաներին` զերծ պահելով նրանց դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, ինչպես նաև լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով հատվածներում:

«Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին մնան տանը, քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում

ջերմատվությունը և արյան շրջանառությունն ավելի դյուրին է կատարվում»,-եզրափակվում է նախարարության խորհուրդները։

 

Լրահոս
0