ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3- Sputnik. Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ Հունաստանին աջակցելու խելամիտ ծավալի սահմանագիծն արդեն հատվել է, իսկ երկրին ցուցաբերած օգնությունն «աննախադեպ» է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կուդրինի խոսքով` կառավարությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնության ծավալը` ուղղված հունական պարտքի վերաֆինանսավորմանը, որը հասել է արդեն 240 մլրդ եվրոյի, «աննախադեպ է այնպիսի երկրի համար, ինչը խիստ խախտում է արդարությունը գոտու ներսում. Ուժեղները վճարում են թույլերի և ոչ արդյունավետների համար»։
«Գալիք հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կլուծի որոշ միջնաժամկետ քաղաքական տարաձայնություններ, բայց չի լուծի եվրագոտում Հունաստանի գտնվելու սկզբունքային խնդիրը։ Հունաստանի վարչապետը կոչ է արել հանրաքվեի ժամանակ չսատարել վարկատուների պահանջներին և դրանով հանդերձ դադարել է լուրջ կողմ լինել խնդրի կարգավորման մեջ։ Այնուամենայնիվ, քաղաքացիները կարող են քվեարկել նոր զրկանքների համար, իսկ դրահմայի ներմուծումը կհանգեցնի կենսամակարդակի հետագա նվազեցմանը, միայն արդեն ավելի ինքնաբուխ»,– ասել է Կուդրինը։
Հունաստանին աջակցելու խելամիտ ծավալի սահմանագիծն արդեն հատվել է
10:56 03.07.2015 (Թարմացված է: 11:16 03.07.2015)
© Sputnik / Игорь Руссак
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը վստահեցնում է, որ Եվրամիությունը պատրաստ չէ գնալ նոր խոշոր դուրս գրման։ «Գալիք հանրաքվեն, հավանաբար, սկզբունքորեն չի որոշի եվրագոտում Հունաստանի գտնվելու խնդիրը»– հավելել է նա։