00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. Ցույցերը Հայաստանում փորձում են քաղաքականացնել

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցВстреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015)
Встреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումն ընդունելուց հետո, կրում են բացառապես տնտեսական բնույթ, բայց դրանք փորձում են քաղաքականացնել, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2- Sputnik. Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումն ընդունելուց հետո, կրում են բացառապես տնտեսական բնույթ, բայց դրանք փորձում են քաղաքականացնել, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երիտասարդությանը շատ ուշադրություն է հատկացվում ազգային օրակարգի ձևավորման մեջ, այդ թվում` այսպես կոչված խաղաղ ցույցերի պրիզմայի միջոցով, որոնք գնալով դառնում են սովորական պահվածք։ Դուք գիտեք, այդպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում մայդանը, ներկա իրադարձությունները Հայաստանում… Գայթակղություն կա օգտագործել դրանք նրա համար, որպեսզի սրել հակակառավարական տրամադրությունները, թեև այդ իրադարձությունների արմատը զուտ տնտեսական է, բայց ինչ–որ մեկին հավանաբար օգտակար է թվում այդ գործընթացները քաղաքական առումով զարգացնելը»,– հայտարարել է նախարարը ԲՐԻՔՍ երիտասարդական համաժողովի մասնակիցներին։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Լրահոս
0