ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիան հայտարարել է «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագա. ընդհանուր պատմություն և արդիականություն» Երիտասարդ լրագրողների միջազգային VI մրցույթի մեկնարկի մասին, հայտնել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության պատմական–հրապարակախոսական ծրագրերի տնօրինության տնօրեն Լեոնիդ Մլեչինը։
«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագա. ընդհանուր պատմություն և արդիականություն» Երիտասարդ լրագրողների միջազգային VI մրցույթը միտված է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը` տարածաշրջանի երկրների միջև զանգվածային լրատվության բնագավառում տարատեսակ կապերի խրախուսման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանի ԶԼՄ–ների հետաքրքրության բարձրացմանը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները` ընդհանուր պատմությունը, համատեղ տնտեսական և հումանիտար նախագծերը լուսաբանելու միջոցով։
«Մրցույթը կանցկացվի բոլոր մասնագիտություններով կովկասյան տարածաշրջանի երիտասարդ լրագրողների համար, որոնք ներկայացնում են տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ–ները. Նյութերը պետք է ստեղծված լինեն 2015 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում», – հինգշաբթի ասել է Մլեչինը Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Նրա խոսքերով` հաղթողներ կճանաչվեն 3 անվանակարգերում` «1945-2015. մեր ընդհանուր հաղթանակը», «Եվրասիական ինտեգրացիա` զարգացման և խաղաղության ճանապարհ», «Կովկաս` բարիդրացիականության տարածք»։ Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով և 2015 թվականի նոյեմբերին Մոսկվա ուղևորությամբ։
«Պրոֆեսիոնալ ժյուրին հաղթողին կորոշի միակ չափանիշի` մասնակիցների պրոֆեսիոնալիզմի հիման վրա», – ասել է Մլեչինը։
Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիայի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբելլա Փաշինյանը, պատասխանելով Sputnik գործակալության հարցին, հայտնել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի կեսերին։ Յուրաքանչյուր անվանակարգում կլինի երեք հաղթող, կլինեն հատուկ մրցանակներ։
«Մրցույթին մասնակցելու համար նյութերը կարելի է ուղարկել ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով` ռուսերեն կամ թարգմանված», – ասել է Փաշինյանը։
Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիան /IATR/ ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է` ստեղծագործ փոխազդեցության տարածքի ընդլայնումը և ռադիոյի ու հեռուսատատեսության աշխատակիցների միջև փոխանակումը, անկախ քաղաքական և աշխարհագրական սահմաններից։ IATR–ը հիմնադրվել է 2002 թվականի հոկտեմբերին, 2004 թվականին ստացել է միջազգային կազմակերպության կարգավիճակ։ Ակադեմիան միավորում է ռադիոյի և հեռուստատեսության ավելի քան 260 պրոֆեսիոնալների 4 մայրցամաքների 26 երկրներից։ Ակադեմիայի նախագահն է Անատոլի Լիսենկոն։
Երիտասարդ լրագրողները կմասնակցեն Կովկասի խաղաղ ապագայի մասին մրցույթին
© Sputnik / Самвел Сепетчяндиректор дирекции историко-публицистических программ «Общественного телевидения России» Леонид Млечин
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Մրցույթն անցկացվելու է բոլոր մասնագիտություններով կովկասյան տարածաշրջանի երիտասարդ լրագրողների համար, որոնք ներկայացնում են տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ–ները, ասել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության պատմական–հրապարակախոսական ծրագրերի տնօրինության տնօրեն Լեոնիդ Մլեչինը։