00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից Հայաստան մասնավոր փոխանցումները նվազել են 42.3%–ով` մինչև $214.7 մլն.

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ–ից Հայաստան այս տարվա չորս ամիսներին մասնավոր փոխանցումների ծավալի 42.3% նվազումը պայմանավորված է 2014 թ.–ին ռուբլու արժեզրկմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. – Sputnik. Ռուսաստանից Հայաստան 2015 թվականի հունվար–ապրիլին իրականացված մասնավոր փոխանցումները երկրի բանկային համակարգով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով նվազել են 42.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 214.7 մլն դոլար, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Դեպի Հայաստան ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է 2014 թվականին ռուբլու արժեզրկմամբ։ Այսպես, Ռուսաստանից Հայաստան փոխանցումները 2014 թվականի ընթացքում նվազել են 10.7 տոկոսով` մինչև 1.4 մլրդ. դոլար։ Հայաստանում 2015 թվականի ապրիլին ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 9.01 դրամ։

Չնայած ՌԴ–ից դրամական փոխանցումների զգալի կրճատմանը` դրանց բաժնեմասը փոխանցումների համախառն ծավալում մնում է գերակշռող։ Ռուսական փոխանցումների բաժնեմասը հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 71 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը 4 ամսում կազմել է 66 մլն դոլար` ավելանալով 5.5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպիսով` Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը կազմել է 148.7 մլն դոլար` նվազելով 52 տոկոսով։

Միաժամանակ, Ռուսաստանից հանրապետություն դրամական փոխանցումները միայն ապրիլին կազմել են մոտ 70.4 մլն. դոլար` նվազելով 35 տոկոսով 2014 թվականի ապրիլի համեմատ։

2015 թվականի հունվար–ապրիլին երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 302.2 մլն. դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 34.9 տոկոսով։


Լրահոս
0