ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն գիտակցում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված իրավիճակն ավելի ակտիվ գործողություններ է պահանջում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ամերիկացի գործընկերների հետ միասին հասկանում ենք, որ իրավիճակն ավելի ակտիվ գործողություններ է պահանջում։ Գործողություններ, որոնք կհենվեին «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդողների ընդհանուր համաձայնության վրա։ Հասկանում ենք նաև, որ հարկավոր է ամեն կերպ կանխել կոնյուկտուրային նկատառումները, քաղաքական, այս կամ այն ռեժիմներին ուղղված ակնթարթային կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումներն օգտագործելու փորձերը», – ասել է նա։
Լավրով. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն հասկանում են, որ ԻՊ–ի հետ կապված իրավիճակն ակտիվ գործողություններ է պահանջում
© Sputnik / Эдуард Песов
/ Բաժանորդագրվել
Հասկանում են նաև, որ հարկավոր է ամեն կերպ կանխել կոնյուկտուրային նկատառումները, ակնթարթային կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումները օգտագործելու փորձերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքում։