ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Մոսկվայում հուլիսի 5–ին կկայանա երկրորդ բազմազգ «Ծիրան» տոնը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։
ՌՀՄ կազմակերպած միջոցառումը տեղի կունենա «Մուզեոն» արվեստների այգու տարածքում։
Լայնածավալ զվարճալի ծրագիրը նախատեսված է ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների համար։ Տոնի մասնակիցներին և հյուրերին կհյուրասիրեն Հայաստանից բերված ծիրանով։
Տոնը տեղի կունենա ՌԴ նախագահին առընթեր միջազգային հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության, ՌԴ մշակույթի նախարարության և ազգությունների հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ։
Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում հուլիսի 5–ին կանցկացնի «Ծիրան» տոնը
© Sputnik / Всеволод Тарасевич
/ Բաժանորդագրվել
Մոսկվայում` արվեստների այգու տարածքում, հուլիսին 5–ին կկայանա երկրորդ բազմազգ «Ծիրան» տոնը