ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Ըստ հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների` Հայաստանում կոնյակի և գարեջրի արտադրությունը 2015 թ.–ի հունվար–մայիսին կրճատվել է` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ շամպայնի, գինու, օղու և ալկոհոլային խմիչքների գծով գրանցվել է աճ։
Վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին հինգ ամսում երկրում արտադրվել է 4,39 մլն լիտր կոնյակ (21,2 տոկոսի անկում) և 7,1 մլն լիտր գարեջուր (13,9 տոկոսի անկում)։
Միաժամանակ գինու արտադրությունն ավելացել է 13,5 տոկոսով` հասնելով 2,24 մլն լիտրի, օղու արտադրությունը` 3,9 տոկոսով` հասնելով մոտ 3,9 մլն լիտրի։ Շամպայնի արտադրության ծավալը հունվար–մայիսին կազմել է 143 հազար լիտր` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 115,5 լիտրի դիմաց։
Արտադրվել է ավելի քան 25 մլն լիտր ոչ ալկոհոլային խմիչք, ինչը 9,3 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իսկ Հայաստանում այս տարվա ապրիլից արտադրված վիսկիի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 298,3 հազար լիտր։
Հայաստանում կոնյակի և գարեջրի արտադրության ծավալը հունվար–մայիսին կրճատվել է
Армянский коньяк
Բաժանորդագրվել
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2015 թ.–ի հունվար–մայիսին Հայաստանում նվազել է կոնյակի և գարեջրի արտադրությունը, իսկ շամպայնի, գինու, օղու և ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալն ավելացել է։