00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պառակտված շարժում` ճանապարհ դեպի անհայտություն

© PanARMENIAN Photo / Անցնել մեդիապահոցАкция протеста в Ереване
Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերն անցկացվում են Երևանում` սկսած հունիսի 19–ից։ Իրավիճակը կտրուկ փոխվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և ցուցարարների

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. Sputnik.  Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերն անցկացվում են Երևանում` սկսած հունիսի 19–ից։ Ակցիաները, բացառությամբ հունիսի 23–ի առավոտի, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց, խաղաղ և համեմատաբար կազմակերպված էին ընթանում։ Այդ օրերի ընթացքում ոստիկանությունը համագործակցում էր ցույցի համակարգողների հետ` սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը վերահսկողությունից բաց չթողնելու համար։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և ցուցարարների պառակտումից հետո։

Նախագահի հրամանագիրը և դրա արձագանքը ցուցարարների շրջանում

Հունիսի 27–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել էր, գումարներ կգտնվեն որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Այսպիսով, սակագների փոփոխության մասին որոշումը մնաց ուժի մեջ, բայց յուրաքանչյուր կիլովատի դիմաց հավելյալ գրեթե 7 դրամի վճարումը կառավարությունը ժամանակավորապես վերցրեց իր վրա։ Հարցը, թե որտեղից են վերցնելու այդ փողերը, առայժմ բաց է մնում։ Ի սկզբանե նախագահի այն որոշումը, որ կառավարությունը բյուջեի հաշվին ժամանակավորապես կսուբսիդավորի սակագնային տարբերությունը, արժանացավ ցուցարարների հավանությանը։ Ակցիայի կազմակերպիչները նախագահի հրամանագրի ընթերցումից հետո սկսեցին վանկարկել «Հաղթանակ»։ Բայց քառորդ ժամ անց իրավիճակը փոխվեց։

Ոչ մեծ իրարանցումից և Սարգսյանի հայտարարության ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո եկավ այն բանի գիտակցումը, որ հիմնական նպատակին չեն հասել, և սակագների բարձրացումը մնացել է ուժի մեջ։ Շարժման համակարգողները դիմեցին ցուցարարներին` հայտարարելով, որ կառավարությունը պատրաստվում է սակագնային տարբերությունը վճարել բյուջեի միջոցներից, իսկ այդ բյուջեն ձևավորվում է «սովորական ժողովրդի գրպանից»։ Այդ պահից իրավիճակը սկսեց դուրս գալ վերահսկողությունից. մի կողմից, որովհետև իրենք էլ չէին սպասում իրադարձությունների նման զարգացման, իսկ մյուս կողմից` գործողությունների կոնկրետ ծրագրի բացակայության պատճառով։ Չկարողանալով միանգամից որոշում ընդունել հետագա պայքարի մասին` համակարգողները կոչ արեցին ժողովրդին հաջորդ օրը հավաքվել հետագա գործողություններն ուրվագծելու համար։

Շարժման պառակտումը

Ինչպես ցույց տվեց հունիսի 28–ի երեկոն, համակարգողները չկարողացան ռացիոնալ օգտագործել անցած օրը գործողությունների հետագա ծրագիր մշակելու համար։ Նրանց առաջին իսկ հայտարարությունները և անվճռականությունը ցույց տվեցին կոնկրետ ծրագրի բացակայությունը։ Չնայած այդ իրավիճակում «ժողովրդական քվեարկության» անհեթեթ լինելուն` ակտիվիստներն առաջարկեցին ցուցարարներին ինքնուրույն որոշել` մնա՞լ Բաղրամյանի պողոտայում, թե՞ գնալ Ազատության հրապարակ` «էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի հետագա գործողություններն ուրվագծելու» համար։ Այն իրավիճակում, երբ միայն առաջին շարքերն են լսում այն, ինչ ասում են համակարգողները, նրանք սկզբում հարցը դրեցին քվեարկության, իսկ այնուհետև հրաժարվեցին այդ գաղափարից և սկսեցին հորդորել հավաքվածներին` լքել փողոցը։

Այդ սխալը բերեց նրան, որ վճռական տրամադրված առաջին շարքերը հրաժարվեցին հեռանալուց, իսկ ցուցարարների խորքում գտնվող մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչ է կատարվում։ «Ամբիոնին» մոտ լինելու և միաբանության հաշվին վճռական տրամադրված երիտասարդությունը կարողացավ բղավոցներով կոչ անել բոլորին` մնալ Բաղրամյան պողոտայում։

Հարյուրավոր մարդիկ, ցույցի համակարգողների գլխավորությամբ, գնացին Ազատության հրապարակ, բայց ցուցարարների հիմնական մասը (որը հիմնականում չհասկացավ կատարվածը) մնաց Բաղրամյան պողոտայում։

Չնայած ուժի կիրառման սպառնալիքին և վերջնագրերին` ոստիկանությունը բռնի կերպով չցրեց ցուցարարներին։ Նախորդ գիշերվա առանձնահատկությունը ցուցարարների կրքերի բացառիկ թեժացումն էր։ Սուլոցներով էին դիմավորում ոստիկանների` խելամտություն պահպանելու, պողոտան լքելու և Ազատության հրապարակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին միանալու կոչերը։ Դրությունը սկսում էր պակաս կանխատեսելի դառնալ։ Այդտեղ ժամանած պատգամավորները, մտավորականության և շոու բիզնեսի ներկայացուցիչները կոչ արեցին ոստիկանությանը` հրաժարվել ուժային գործողություններից` մի քանի անգամ «կենդանի պատ» կառուցելով ցուցարարների առջև։ Ամենայն հավանականությամբ, ոստիկանությունն իսկապես ուժային ակցիա էր ծրագրում, բայց որոշ պատճառներով հրաժարվեց դրանից…

Անորոշ ապագա

Բաղրամյանի պողոտան դեռևս փակ է, բայց իրավիճակն արմատապես տարբերվում է նախորդ օրերից. փոխվել են ցույցի համակարգողները։ Այժմ դա արմատական տրամադրված երիտասարդությունն է, որն ունի որոշակի քաղաքական երանգ։ Կարգախոսների արմատական փոփոխություն չկա, բայց, հաշվի առնելով իշխանությունների քայլը (չգնահատելով դրա արդյունավետությունը), կարելի է ենթադրել, որ հետագա փոխզիջումներն արդեն բացառվում են։ Իսկ դա, իր հերթին, խոսում է այս պահին էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ որոշման` ամբողջովին չեղյալ հայտարարելու մասին կարգախոսների առաջադրման անիմաստ և անհեռանկարային լինելու մասին։ Չի բացառվում, որ նոր համակարգողներն այլ նպատակներ ունեն։ Նրանց թվում են «Նախախորհրդարան» շարժման երիտասարդական թևի, ղարաբաղյան պատերազմի վետերանների այն ներկայացուցիչները, ովքեր պահանջում են նախագահի հրաժարական և անհապաղ իշխանափոխություն։ Նրանց համախոհներն այնքան էլ շատ չեն, այդ իսկ պատճառով հեռավոր հեռանկարում ակնկալվում է, որ նրանք կփորձեն օգտագործել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցուցարարաներին այդ նպատակների համար։

Հատկանշական է, որ բազմաթիվ ցուցարարներ այդ մասին նույնիսկ չգիտեն։ Ինչպես արդեն ասվել էր, հասկանալի պատճառով, ակցիայի մասնակիցներից շատերը չէին տեսնում և չէին լսում, թե ինչ են խոսում առջևում կանգնածները։ Իսկ այժմ սոցցանցերն ու ԶԼՄ–ները լի են այնպիսի քանակության հակասական տեղեկատվությամբ, որ մարդիկ պարզապես չեն կարողանում կողմնորոշվել։ Բացի այդ, սոցիալական ցանցերում շուրթից շուրթ տարածվում է տեղեկություն, որ նախկին համակարգողները և նրանց հետևածները «վախկոտներ», «դավաճաններ» են, ովքեր, չհասնելով որոշման չեղյալ հայտարարելուն, հրաժարվեցին պայքարը շարունակելուց։ Բնակչության մի մասը պարզապես հիասթափվել է շարժման մեջ մտած պառակտումից և «իշխանափոխությունից»։

Արդյունքում, բողոքի շարժումը որոշակի շրջապտույտ է կատարում` նշանակման վերջնական կետի հնարավոր փոփոխմամբ։ Միաժամանակ բազմաթիվ ուղևորներ չնկատեցին այն կանգառը, որտեղ վարորդները փոխարինեցին միմյանց։

Դավիթ Գալստյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ

Լրահոս
0