ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ռուս–վրացական սահմանին գտնվող Ստեփանծմինդա — Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկուշաբթի օրվանից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը, հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախկինում անցակետն աշխատել է ժամը 6.00-ից մինչև 18.00-ն։ Ստեփանծմինդա-Լարս մայրուղու «Վերին Լարս» անցակետով իրականացնվում է հիմնական արևտրաշրջանառությունը Հայաստանի և ՌԴ–ի միջև։
Անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և վրացի գործընկերների բանակցությունների ընթացքում։
Բանակցություններն անցկացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարս» անցակետը, որը միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապն է ապահովում Ռուսաստանի և Հայաստանի միջև, մեծ դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերի հաստատման համար։
Ստեփանծմինդա - Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարացվել են մինչև 21։00-ն
© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
© Sputnik / Владимир Иванов
/ Բաժանորդագրվել
Ռուս–վրացական սահմանին գտնվող Ստեփանծմինդա - Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկուշաբթի օրվանից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը, հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը: