ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի–Sputnik. «Ինտեր ՌԱՕ» ռուսական պետական հոլդինգը չի հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերության վաճառքի մասին լուրը։
«Բանակցություններ չենք վարում, վաճառք չենք նախատեսում», – Reuters գործակալությունը մեջբերում է ռուսական ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովի խոսքերը։
«Կոմերսանտի» տվյալներով` «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը նախատեսում է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի կապակցությամբ և փնտրում է պրոբլեմային ակտիվի գնորդ։ Երևանում զրուցակցի խոսքերով` ՀԷՑ—ը կարող է գնել Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» խմբի սեփականատերն է։ Ակտիվի վաճառքի քննարկումը սկսվել էր դեռևս սակագնի բարձրացումից առաջ, նշել է աղբյուրներից մեկը։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշել է օգոստոսի 1–ից 16 տոկոսով բարձրացնել ՀԷՑ–ին տրամադրած էլեկտրաէներգիայի սակագները։ Դա հանգեցրել է Երևանում բողոքի զանգվածային ակցիային։
«Ինտեր ՌԱՕ»–ն չի հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի մասին լուրը
14:13 29.06.2015 (Թարմացված է: 14:19 29.06.2015)
© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոց"Интер РАО" запустило новый энергоблок на Уренгойской ГРЭС
© Sputnik / Рамиль Ситдиков
/ Բաժանորդագրվել
«Ինտեր ՌԱՕ» ռուսական պետական հոլդինգը չի հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերության վաճառքի մասին լուրը։