ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունիսի 21–ին աշխարհի 192 երկրներում և Հայաստանում առաջին անգամ կնշեն Յոգայի միջազգային օրը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Տադիպանենին։
Հնդկաստանի դեսպանը հրավիրեց բոլոր ցանկացողներին մասնակցել Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կմեկնարկի Երևանում հունիսի 21–ին ժամը 09։30–ին Թումանյանի այգում։
«Յոգան Հնդկաստանի մշակույթի ամենահին ուղղություններից է, և այն մեր մշակույթի անգնահատելի պարգևն է մարդկությանը։ Հայերը ևս հետաքրքրվում են յոգայով, քանի որ այն մարդուն տալիս է ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլ նաև հոգևոր ներդաշնակություն», – նշեց դեսպանը։
Նրա խոսքերով` նա ավելի վաղ զբաղվել է յոգայով և երկար ընդմիջումից հետո կրկին սկսել է պարապմունքները` պատրաստվելով երևանյան տոնին։
Դեսպանը տեղեկացրեց, որ այդ օրը ողջ աշխարհում զբաղվելու են յոգայով, և այդ փաստը նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում։
«Միջոցառման կազմակերպումը թիմային աշխատանք է և բացի հիմնական կազմակերպիչներից, որոնց թվում են` Հնդկաստանի դեսպանատունը, ՀՀ–ում ՄԱԿ–ի ներկայացուցչությունը, ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը, ցանկանում եմ նշել Հայաստանում յոգայի կենտրոնների մեծ դերը, որոնց ներկայացուցիչներն այսօր մեզ հետ են։ Մենք կսպասենք ձեզ այդ միջոցառմանը», – ավելացրեց նա։
UNDP–ի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն իր հերթին նշեց, որ 2014 թ.–ի դեկտեմբերին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել էր ՄԱԿ–ին հունիսի 21–ը Յոգայի միջազգային օր հռչակել։
«ՄԱԿ–ն աշխարհում զբաղվում է առողջապահական խնդիրներով, իսկ յոգան, ինչպես հայտնի է, ուղիղ կապ ունի առողջության հետ։ Սանսկրիտից թարգմանաբար «յոգա» նշանակում է «միասնություն»։ Այսպիսով, յոգան, որպես մշակութային երևույթ, միավորում է մշակույթն ու քաղաքակրթությունը», – ասաց Բուզետոն։
Երևանում հունիսի 21–ին կնշեն Յոգայի միջազգային օրը. Հնդկաստանի դեսպան
© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցФестиваль свободного творчества "Пустые холмы" в Калужской области
© Sputnik / Алексей Куденко
/ Բաժանորդագրվել
Հունիսի 21–ին աշխարհի 192 երկրներում և Հայաստանում առաջին անգամ կնշեն Յոգայի միջազգային օրը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Տադիպանենին։