00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի սկանդալները կամ «քաղաքակիրթ» վարք` Եվրոպական խաղերի ֆոնին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի առավել ակտիվ օգտատերերը հերթական անգամ բացառիկ «մարդասիրություն» և «քաղաքակրթություն» են դրսևորել` մեկնաբանելով Բաքվում ավստրիացի մարզուհիների հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ադրբեջանցի առավել ակտիվ օգտատերերը հերթական անգամ բացառիկ «մարդասիրություն» և «քաղաքակրթություն» են դրսևորել` մեկնաբանելով Բաքվում ավստրիացի մարզուհիների հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը։

Հինգշաբթի համացանցում ցնցող տեսանյութ հրապարակվեց, որում երևում է, թե ինչպես է մրցումների մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը «Մարմնամարզիկների ավանում» վրաերթի ենթարկում ավստրիացի երեք մարզուհիների։ Միջադեպի հետևանքով տուժում են սինխրոն լողորդուհիներ Վանեսա Սախինովիչը, Լունա Պայերն ու Վերենա Բրայթը։ Նրանցից ամենածանր վնասվածքներն է ստանում Սախինովիչը։ Վրաերթի հետևանքով նա ստանում է բազմաթիվ կոտրվածքներ։ Միջադեպից հետո 15–ամյա մարզուհուն տեղափոխում են Վիեննա, որտեղ նրան վիրահատում են և արհեստական կոմայի մեջ «գցում»։

Այս ամենի ֆոնին որոշ ակտիվ օգտատերեր (հիմնականում Ադրբեջանի երիտասարդները, ովքեր որևէ զբաղմունք չունեն, բացի համացանցում վիճելուց, վիրավորելուց, հայհոյելուց և այլն) կարծիք էին հայտնել, թե ավտոբուսի վարորդը պարզապես շփոթել է ավստրիացի մարզիկներին հայ մարզիկների հետ։ Այս թեմայի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնք, որպես կանոն, ագրեսիվ և այլատյաց բնույթ են կրում։

Սակայն եթե ադրբեջանցի «բազմոցին նստած զորքի» վարքն արդեն ոչ մեկի չի զարմացնում, ապա Բաքվի թերևս ամենաանվտանգ տարածքում այս օրերին տեղի ունեցած ողբերգական միջադեպի փաստն ինքնին ցնցում է իր անհեթեթությամբ։

Ինչպե՞ս է ստացվել, որ պատմության մեջ նման կարևոր միջոցառման շրջանակում մարզական ավանում անգամ չի հաջողվել ապահովել մարդկանց անվտանգությունը։ Արդյո՞ք դա պատահականություն է։ Կարո՞ղ էր, արդյոք, ավտոբուսը կանգ առնել։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխանի քննությունը, եթե, իհարկե, ադրբեջանական իշխանությունները կարողանան անաչառ քննություն ապահովել։ Թեև ցանկալի  կլիներ, որ քննության ընթացքին մասնակցեին նաև օտարերկրացի փորձագետները։

Մնում է միայն հուսալ, որ ավտոբուսի վարորդը ազգային հերոսի կոչման չի արժանանա, ինչպես եղավ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի դեպքում։

Նավթը լուծու՞մ է բոլոր խնդիրները

Այս ամբողջ պատմության մեջ կասկած են հարուցում նաև խոշոր մարզական միջոցառման կատարյալ կազմակերպման մասին պաշտոնական Բաքվի պնդումները։ Էլ ի՞նչ անակնկալներ կարող են մատուցել կազմակերպիչները, որոնց միլիոնավոր նավթադոլարներն անգամ չեն օգնում պատշաճ մակարդակով կատարել իրենց աշխատանքը։ Եվ այս անարդյունավետությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը բնորոշ է ադրբեջանական իշխանություններին բոլոր ոլորտներում։ Հետևաբար ամենազոր նավթն անգամ չի կարող լուծել բոլոր խնդիրները։

Հատկանշական է, որ Գերմանիայի առաջին դեմքերը հրաժարվել են այցելել Բաքու և մասնակցել Եվրոպական խաղերի բացմանը։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում ընդդիմության մոտ  հարյուր ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ։

Այդ երկրում խոսքի ազատության համար պայքարողներն անազատության մեջ են, իսկ դիկտատուրան ստանում է նոր, այլասեռված ձևեր։

Անհասկանալի է այն փաստը, թե ինչու՞ են այս երկրի իշխանությունները կարծում, որ իրավունք ունեն իրենց պահել ահաբեկչական կազմակերպության պես, սպառնալ պատերազմով, ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը` բանտ ուղարկելով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նման քաղաքականության հետ։

Ինչու՞ են նրանք միշտ ջրից չոր դուրս գալիս։ Եզրակացությունը մեկն է` այսպես կոչված համաշխարհային հանրության շատ ներկայացուցիչներ հաճախ աչք են փակում նման «վայրենի» վարքի վրա միայն մեկ պատճառով` նրանք վաղուց իրենց հոգիները վաճառել են սատանային նավթի մեկ բարելի դիմաց։ Սակայն նավթի աղբյուրներն անսպառ չեն։

Իսկ քանի դեռ այղ աղբյուրները չեն ցամաքել, միջազգային կազմակերպությունները պետք է լավ մտածեն նմանատիպ երկրներում խոշոր միջոցառումներ կազմակերպելուց առաջ։

Ադրբեջանական հասարակությունը պետք է վերանայի հարևանների նկատմամբ ունեցած սեփական հայացքներն ու վերաբերմունքը, նվազեցնել այլատյացության աստիճանն ու փորձել երկիրը վերադարձնել քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք։

Լրահոս
0