ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից նշում են` այս որոշումը պայմանավորված է Երևանում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ:
