00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsВрио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու պետք է Արցախի ժողովուրդն ու իշխանությունը ներգրավվեն բանակցային գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Նույնիսկ ամենաբռնապետական իշխանություն չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ էական չէ անգամ, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, քանի որ 20 տարվա քննարկումներն առ այսօր որևէ արդյունք չեն տվել:

«Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք ու տեսնենք Ղարաբաղի հարցը լուծվել է, ուղղակի չի կարող լինել: Եթե կարգավորման ընթացքում կձևավորվի մի այնպիսի տարբերակ, որը ես ինքս կհամարեմ, որ դա մի տարբերակ է, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանն ու ժողովրդի կարծիքը հարցնել դրա մասին, դա կլինի մի տարբերակը»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ միայն այս դեպքում այն կներկայացվի հանրության ու խորհրդարանի դատին:

Բայց նույնիսկ այդ դեպքում վճռորոշը լինելու է Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների տեսակետը:

«Քանի դեռ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը ներգրավված չեն պրոցեսին, նշանակում է, որ մենք մոտ չենք պրոցեսի կարգավորմանը»,- ասաց նա` հավելելով, որ ինքը լիազորված է ներկայացնել Հայաստանի, բայց ոչ Ղարաբաղի ժողովրդին, այն պատճառով, որ ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը և ունի իր իշխանությունը:

Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանին խաղաղություն պահպանելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։

Հոկտեմբերի 20-ին նա հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկատվություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին և հակառակ ուղղությամբ։

Լրահոս
0