ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերն իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները»,- ասված է հաղորդագրությունում:
Որոնողական աշխատանքի ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:
Որոնողական աշխատանքն իրականացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ։
