https://arm.sputniknews.ru/20210904/yerevanum-eritasatrdy-spanele-morexbory-28888286.html
Երևանում երիտասարդը սպանել է մորեղբորը. նրան ձերբակալել են
Երևանում երիտասարդը սպանել է մորեղբորը. նրան ձերբակալել են
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեում սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ 04.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-04T10:35+0400
2021-09-04T10:35+0400
2021-09-04T10:43+0400
պատահարներ
հայաստան
երևան
սպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել այսօր Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով։ Նրանք նաև տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։
https://arm.sputniknews.ru/20210903/gandzagoxutyun-kotayq-28886544.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն
Երևանում երիտասարդը սպանել է մորեղբորը. նրան ձերբակալել են
10:35 04.09.2021 (Թարմացված է: 10:43 04.09.2021) ՀՀ քննչական կոմիտեում սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել այսօր Երևանում։ Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով։
Նրանք նաև տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։