ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր են բացահայտվել։
««Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք 2010-2018–ն ընկած ժամանակահատվածում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով, որ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, կազմել և վավերացրել են աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ` ներկայացրել են վճարման, որի հետևանքով պետբյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59 մլն դրամ։
«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում
