ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր կառավարության որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում հաստատեց մամուլում արդեն տարածված տեղեկություններն այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանն անաշխատանք չի մնա և կստանձնի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, որը թափուր է մնացել մայիսի 5-ից` Էրիկ Գրիգորյանի հեռանալուց հետո։
Իսկ Ռոմանոս Պետրոսյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որն այդ պաշտոնից ազատվել էր հունիսի 8-ին։
